-
10.11.2020|
00:03
Սիրո ձայներ կան մեռնող հողի մեջ.
Նամակները մեր դրինք Քո առաջ.
Դու կարդա դրանք`
Սրբագրումով ու սիրով անհուն:
-
06.11.2020|
09:21
Թույլ տուր թոթափեմ ոտներիս փոշին.
Անցյալը թողած սարերի խորքում`
Առաջ շարժվեմ դեպի գիրկը քո:
-
03.11.2020|
00:02
Այս առավոտյան Դու մեզ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո ոգին`
Մեզ այցի կգա կրկին ու կրկին.
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:
-
30.10.2020|
00:03
Ինչպես կապրեինք, եթե ցուրտ մի օր
Մեզ չգտնեիր
Ցեխաջրերի պարարտ խորքերում:
-
27.10.2020|
00:03
Դու խոստմունք ունես
գառներիդ տված,
Որ չես թողնելու Դու իրենց
մենակ.
-
23.10.2020|
00:01
Զոհաբերության բոլոր
կարգերը կատարվեցին, Տեր:
Նոխազը պատրաստ ոտներիդ տակ է.
Արյունը նրա հոսում է դանդաղ,
Բայց կյանք չի դառնում ոչ մեկի համար:
-
20.10.2020|
00:01
Տկար գառների, անտուն հավքերի
Լքված ձագերի ապավեն Աստված,
Մեր սրտի ծունկը հողին
խոնարհած,
Ցավից կուչ եկած,
Աղի արցունքով Քեզ ենք որոնում
Այս դառն օրերում:
-
16.10.2020|
00:03
Գոսացած սիրտս մեռնում է նորեն
Ապառաժեղեն անկյանք մի խինդով:
Մի՛ անտեսիր, Տե՛ր,
Մի՛ թող, որ մեռնի թպիրտը սրտիս`
Այսպես դառնորեն:
-
12.10.2020|
23:31
Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։
-
09.10.2020|
00:03
Փորձության այս ցուրտ առավոտներին,
Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի
Մեր հողի վրա,
ՈՒ հոգիները բալասանելով։